Թուրքիան օգտագործում է արաբական աշխարհի հակամարտություններն իր նեոօսմանյան քաղաքականության համար: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը:
«Հայաստանը մերձավորարեւելյան տարածաշրջանի անմիջական հարեւաննէ: Այդ պատճառով մենք չենք կարող չհետեւել այդ տարածաշրջանի իրադարձությունների, առավել եւս, որ այնտեղ կան մեծ հայ համայնքներ», - հայտարարել է Շահբազյանը:
Նրա կարծիքով, Սիրիայում բախվում են Թուրքիայի եւ Իրանի շահերը: «Անկարան վարում է նեոօսմանիզմի հատուկ ծավալապաշտական արտաքին քաղաքականություն: Պատահական չէ, որ Սիրիայի եւ Թուրքիայի հարաբերությունները սրվել են», - հայտարարել է Շահբազյանը:
Նա նաեւ նկատել է, որ արաբական երկրներում հասարակական բողոքի ալիքի վրա կարող են իշխանության գալ ծայրահեղ կրոնական գաղափարախոսության քաղաքական ուժեր, ինչը էլ ավելի կսրի դրությունը:




























