LatinNCAP կազմակերպությունը, որն ավտոմեքենաների քրաշ-թեստեր է անցկացնում Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի երկրներում, հրապարակել է Citroen C3-ի քրաշ-թեստի արդյունքները։
Քրաշ-թեստի արդյունքներով ավտոմեքենան հավաքել է զրո աստղ։
Citroen C3-ի թափքի կարկասը գնահատվել է որպես անկայուն եւ անկարող՝ հետագա բեռնվածության համար։ Բացի այդ, ավտոմեքենայի նստարանները վատ են պաշտպանում պարանոցի վնասվածքներից։





























