Բեյրութի եւ Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում, հոկտեմբերի 6-ին, իրար են բախվել «Միցուբիշի Պաջերո» եւ «Հոնդա Սոնատա» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Հոնդա Սոնատա»-ի վարորդը եւ 4 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Բացի այդ, հոկտեմբերի 6-ին, ժամը 10.10-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երասխ-Երեւան ճանապարհի 57-րդ կմ-ին` Այնթապ գյուղի մոտ, բախվել է «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետեւանքով «ՎԱԶ-2106»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Դեպքից անմիջապես հետո մեկ այլ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա բախվել է վթարված «ՎԱԶ-2106»-ին:
Հոկտեմբերի 7-ին, ժամը 00.30-ի սահմաններում, «Միցուբիշի Մոնտերո» մակնիշի ավտոմեքենան Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 66-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայի: «Միցուբիշի Մոնտերո»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Բոլոր վթարներով, կատարվում է քննություն:




























