Թուրքիայի ԿԲ-ն հուլիսի 20-ից հետո կարող է հայտարարել մինչեւ 16,5-17% առանցքային տոկոսադրույքի բարձրացման մասին, գրում է Hürriyet-ը։

Նշվում է, որ ԿԲ-ն տոկոսադրույքների արագ բարձրացման միջոցով բեռնաթափելով շուկաները, չի ցանկանում դժվար կացության մեջ դնել հասարակության որոշ շերտերին եւ թուրքական գործարար շրջանակներին:

Տոկոսադրույքների բարձրացումը դառնում է ներդրումների ամենամեծ խոչընդոտներից մեկը: Եվ եթե անսպասելի իրադարձություններ չլինեն, ապա տոկոսադրույքը կարող է լինել մոտավորապես 16,5-17%: