Երեւանում «Ավիա» մակնիշի բեռնատարը բախվել է 75 համարի ուղեւորական միկրոավտոբուսին:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից հաղորդում են, որ վթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 7-ին` առավոտյան ժամը 10-ին: Ավտոճանապարհային պատահարի հետեւանքով երթուղային տաքսին շրջվել է: Դեպքի վայրից «Մալաթիա» բժշկական կենտրոն են հոսպիտալացվել չորս մարդ: Տարվում է քննություն:




























