Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով բազմիցս հայտարարել է Գազայի շրջանում շրջափակման վերացման անհրաժեշտության մասին, պաշտոնական հրավեր է ստացել այցելելու Գազայի շրջան, գրում է Hurriyet թերթը:
Գազայի կառավարության փոխնախագահ Մոհամեդ Ավադը այդ կապակցությամբ հայտարարել է. «Թուրքիան մեծ պետություն է, եւ ես գտնում եմ, որ նա միջոց կգտնի այցելելու համար: Մենք ոչ միայն ցանկանում ենք տեսնել նրան, այլ նաեւ քննարկել մի շարք քաղաքական եւ մարդասիրական բնույթի խնդիրներ: Կցանկանայինք դա անձամբ անել», գրում է Lenta.ru-ն:
ՀԱՄԱՍ-ի փոխվարչապետը նաեւ նշել է, որ լրատվամիջոցներն արդեն երկու անգամ հայտարարել են, որ Էրդողանը գալիս է Գազա, սակայն դա տեղի չի ունեցել:




























