Վերջին շաբաթներին Հայաստանի ֆինանսական շուկայում նկատվում է հետեւյալ միտումը` դրամի թուլացման փուլն ընթանում է շատ կտրուկ ու երկարատեւ, իսկ հաջորդող ամրապնդումը` կարճ եւ սահուն: Այստեղից հետեւություն` առնվազն մինչեւ նախաամանորյան առեւտուրը դրամն ավելի հակված է թուլացման, քան ամրապնդման:

Այսօր` հոկտեմբերի 7-ին դրամը շաբաթը փակեց անկումով: «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում կայացած գործարքների արդյունքում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմեց 376.50 դրամ` վերադառնալով այն մակարդակին, որ հաստատվել էր դեռեւս հոկտեմբերի 3-ին: Ընդհանուր առմամբ բորսայում նվաճառվել է 1.2 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքը բարձրացել է մինչեւ 375, վաճառքն իրականացվում է 378-9 դրամով: