Միլիարդատեր Բիդզին Իվանաշվիլին փոփոխությունների նկատմամբ հասարակայնության նախնական տրամադրվածություն ստեղծելու համար անհրաժեշտ է համարում ձեւավորել հասարակական-տեղեկատվական կենտրոն` հեռուստատեսություն, ռադիո, թերթեր, ինտերնետային հրատարակչություն:
«Կովկազ Online»-ը հաղորդում է, որ գործարարի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Քաղաքական գործունության հետ զուգահեռ ես նման կենտրոն կարող եմ ստեղծել երկու-երեք տարվա ընթացքում: Մտավորականության այն հատվածի հետ, որը բարեբախտաբար դեռ կա Վրաստանում, մենք կարող ենք մշակել աշխատանքի համապատասխան մեթոդներ, որպեսզի տեղակատվական կենտրոնը լինի առավելապես օբյեկտիվ»,-ասված է գործարարի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ միլիարդատեր Բիդզին Իվանաշվիլին որոշել է ստեղծել քաղաքական կուսակցություն եւ պայքարում է Վրաստանի խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ապահովելու համար:



























