Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հոկտեմբերի 7-ին, հեռախոսազրույց է ունեցել Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրկի հետ:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ երկու երկրների նախագահները քննարկել են Հայաստանի եւ Սլովենիայի միջեւ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր, անդրադարձել նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակում հայ-սլովենական փոխգործակցության ակտիվացմանը:
Հեռախոսազրույցը կայացել է սլովենական կողմի նախաձեռնությամբ:




























