Օքլենդում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով երկու մարդ է զոհվել, վեցը՝ վիրավորվել։ Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 7:30-ի սահմաններում:

Նոր Զելանդիայի շտապ օգնության ծառայությունը ճշտել է, որ փոխհրաձգությունից հետո վեց մարդ տեղափոխվել է քաղաքի հիվանդանոցներ: Նրանցից 3-ը լուրջ վնասվածքներ են ստացել, եւս 3-ը ՝ միջին ծանրության։

Ոստիկանությունը նշել է, որ այս պահին չի բացահայտվել հարձակվողի քաղաքական կամ գաղափարական մոտիվացիան, եւ ազգային անվտանգությանը սպառնալիք չկա։