Լիբանանի բանկերը դադարեցրել են հաճախորդների սպասարկումը դժգոհ ավանդատուների հարձակումների պատճառով։ Twitter-ում հրապարակված հայտարարության համաձայն՝ բանկային հաստատությունների դռներն անորոշ ժամանակով կփակվեն հուլիսի 21-ից։
Հուլիսի 18-ին անհայտ անձը նռնակով ներխուժել է Շխիմ քաղաքում գտնվող Credit Libanais բանկի մասնաճյուղ եւ պահանջել իրեն վերադարձնել 35 հազար դոլար սառեցված հաշվից, որը երեք տարի առաջ արգելափակվել էր ֆինանսական ճգնաժամի պատճառով:
Ստանալով բուժման համար իրեն անհրաժեշտ գումարի մի մասը՝ հանցագործը հանձնվել է պահակներին։ Նմանատիպ միջադեպեր են տեղի ունեցել հուլիսի 19-ին եւ 20-ին Անթելյասում, Բեյրութում եւ Բինտ-Ջբեյլում։
Անցյալ տարի լիբանանյան բանկերը երկու անգամ դադարեցրել էին հաճախորդների սպասարկումը, իսկ սեպտեմբերին եւ հոկտեմբերին նախազգուշական գործադուլներ էին անցկացվում ՝ բողոքելով բանկային գրասենյակները գրավելու փորձերի դեմ:




























