Չինաստանում դպրոցում առաստաղի փլուզման հետեւանքով 11 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։

Իշխանությունները հետաքննություն են սկսել։

Դեպքը տեղի է ունեցել Ցիցիկար քաղաքում։ Ընդհանուր առմամբ, փլատակների տակ է հայտվել 15 մարդ, նրանցից չորսին հաջողվել է փրկել։