Առնվազն 34 հոգի մահացել է Ալժիրի հյուսիսում եւ արեւելքում մոլեգնող բնական հրդեհների պատճառովվ, երեքշաբթի տեղեկացրել են ֆրանսերեն հրապարակվող ԶԼՄ-ները՝ հղում կատարելով երկրի ՆԳՆ-ին։

Նշվել է, որ զոհվել է, մասնավորապես, 10 զինվորական։ Ավելի վաղ ստացվել էին տեղեկություններ 15 զոհվածի մասին։

Ալժիրի նախագահ Աբդելմաջիդ Թեբունը ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին։

Անտառային հրդեհները մոլեգնում են Ալժիրի հյուսիսում եւ արեւելքում, շոգ եւ չոր եղանակի պատճառով։ Երկուշաբթի օրը ջերմաչափի սյունը երկրի որոշ շրջաններում բարձրացել է  մինչեւ Ցելսիուսի 48 աստիճան։