Առնվազն 120 հեկտար անտառ է այրվում Թուրքիայի հարավային Քեմեր ամառանոցային քաղաքի մոտ։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին տեղեկացրել է Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը։
«Հրդեհը, որն սկսվել է երեկ, ժամը 21.00-ին մոտ, Անթալիայում, Քեմեր շրջանում, շարունակվում է։ Հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են օդից եւ ցամաքում։ Հրդեհը շարունակվում է 120 հեկտար տարածքում»,- ընդգծել է նա։ Անթալիայի իշխանությունները տեղեկացրել են, որ հրշիջման աշխատանքներին մասնակցում են 10 ինքնաթիռ, 22 ուղղաթիռ, 15 ջրկիր մեքենա, 28 հրշեջ մեքենա, 12 միավոր շինարարական տեխնիկա, 13 բուլդոզեր, 5 էքսկավատոր եւ 1 050 մարդ։
Թուրքիայում հուլիսի սկզբից չափազանց շոգ եւ չոր եղանակ է։ Օդի ջերմաստիճանը մի շարք նահանգներում 45-47 աստիճան է։ Հրդեհների հավանականությունը նկատի ունենալով՝ որոշ շրջանների իշխանությունները բնակչությանն արգելել են մտնել անտառային որոշ գոտիներ, ինչպես նաեւ պիկնիկներ կազմակերպել եւ կրակ վառել շատ շրջաններում։ Ուժեղացվել է պարեկումը գյուղերում։
Անտառային հրդեհներ են գրանցվել Թուրքիայի մի շարք նահանգներում, ներառյալ ամառանոցային Անթալիան եւ Մուղլուն։




























