Իսպանիայի Էստրեմադուրա ինքնավար շրջանում երեքշաբթի առավոտյան ոչ մեծ ինքնաթիռ է կործանվել, տեղեկացրել է EFE գործակալությունը։

Գործակալության տեղեկացմամբ՝ վթարը տեղի է ունեցել Մերիդա ոչ մեծ բնակավայրից ոչ հեռու։ Պատահարի հետեւանքով զոհվել է ինքնաթիռում գտնվող մարդը։

Միջադեպի պատճառները ճշտվում են։