Canadair տեսակի հրշեջ ինքնաթիռը կործանվել է Էվբեա կղզում, Պլատանիստոս գյուղում հրդեհը մարելու ժամանակ, տեղեկացրել է ERT-1 հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տեղեկացմամբ՝ Պլատանիստոս բնակավայրի մոտ դժվար հասանելի գոտում հրդեհի մարման ժամանակ կործանվել է Canadair տեսակի ինքնաթիռը։ Ներկայում նրա ընկած տեղում թռչում է մի ուղղաթիռ՝ նպատակ ունենալով պարզել կատարվածի մանրամասները, տեղեկացրել է հեռուստաալիքը։
Փրկարարները փորձում են կապ հաստատել ինքնաթիռի երկու օդաչուների հետ, բայց դա առայժմ չի հաջողվում, նշել է հեռուստաալիքը։





























