Անտառային հրդեհը Թուրքիայի հարավում, Անթալիայի նահանգի Քեմեր ամառանոցային քաղաքում շարունակվում է ավելի քան 36 ժամ, տեղեկացրել է Ahaber հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ կրակի դեմ պայքարը չորեքշաբթի մղում են ուղղաթիռներն օդում ու անձնակազմը ցամաքում։ Բոցն արագ տարածվում է ուժեղ քամու պատճառով։ Վերջին տեղեկության համաձայն՝ այրվել է 180 հեկտար անտառ։
Թուրքիայի գյուղատնտեսության եւ անտառտնտեսութան նախարար Իբրահիմ Յումաքլըի խոսքով՝ բնակավայրերի համար հրդեհի սպառնալիք չկա։ Թուրքիայի իշխանությունները նաեւ տեղեկացրել են, որ հրդեհը Քեմերի շրջանում չի վնասել հյուրանոցներին, դրանք աշխատում են սովորական ռեժիմով։
Օդերեւութաբանների կանխատեսումներով՝ շոգ եղանակը Թուրքիայի հարավում կպահպանվի մինչեւ շաբաթվա վերջ։ Ամենաանբարենպաստ օրերն են չորեքշաբթին եւ հինգշաբթին, երբ ջերմաչափի սյունը բարձր կլինի 40 աստիճանից։




























