Fremantle Highway բեռնանավը, որի վրա մոտ 3 հազար ավտոմեքենա կար, այրվել է Նիդեռլանդների ափերի մոտ։ Այս մասին տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Նիդեռլանդների ափային պահպանության ծառայությանը։ Նավը Գերմանիայից ուղեւորվում էր Եգիպտոս։
Անձնակազմը փորձել է ինքնուրույն հանգցնել կրակը, բայց հրդեհը շարունակել է արագ տարածվել։ Ի վերջո, որոշվել է տարհանել նավի վրայի մարդկանց ուղղաթիռների եւ փրկարար նավակների օգնությամբ։
Հրդեհի հետեւանքով զոհվել է նավի անձնակազմի անդամներից մեկը։ Նախնական տվյալներով՝ հրդեհն սկսվել է տեղափոխվող էլեկտրամեքենաներից մեկում։





























