Եգիպտոսում՝ Քենա քաղաքում, ավելի քան 60 մարդ է տուժել գազային քլորի արտահոսքի պատճառով, հաղորդում է «Սադա Ալ Բալյադ» հեռուստաալիքը։

Արտահոսքը տեղի է ունեցել ջրատարում։ Վթարի պատճառ է դարձել գազի բալոններից մեկի վնասվածքը, որն ընկել է բեռնման ժամանակ։

Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց:

Միջադեպի պատճառների հետաքննություն է սկսվել։