Լեհական Լենչիցայում կանեփի ծաղկեփնջով ոստիկանություն է եկել տեղի մի բնակիչ, որը որոշել էր ներողություն խնդրել իրավապահներից։ Այս մասին տեղեկացրել է RMF FM ռադիոկայանը։

Ոստիկանական բաժանմումք է դիմել Լենչիցայի 38-ամյա բնակիչը, որը հայտնել է, որ եկել է ներողություն խնդրելու իրավապահներից և նրանց համար ծաղիկներ է բերել։ Արտասովոր «ծաղկեփունջը» կազմված է եղել գրեթե կես մետր բարձրությամբ կանեփի թփից, որը նա աճեցրել էր իր տանը։

Ոստիկանները ներողությունը չեն ընդունել, ոչ սթափ տղամարդուն ձերբակալել են։ Նրա տան խուզարկման ժամանակ 18 բույսերի  կանեփի պլանտացիա են հայտնաբերել, լեհին կարող է մինչև 15 տարի ազատազրկում սպառնալ։ Թե ինչի՞ համար էր տղամարդն ուզում ներողություն խնդրել, չի հաղորդվում։