ԱՄՆ-ում միլիարդատեր Լեոն Բլեքին մեղադրում են Դաունի համախտանիշով դեռահասի բռնաբարության մեջ, հաղորդում է CNN-ը։

Միջադեպը տեղի է ունեցել Նյու Յորքում։ Այդ պահին տուժածը 16 տարեկան էր։ Աղջկա հետ միասին միլիարդատերը, իբր, ժամանակ է անցկացրել ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի առանձնատանը։

«Կնոջ մոտ աուտիզմ է եւ Դաունի համախտանիշի հազվագյուտ ձեւ, որի պատճառով նրա մոտ զարգացման խիստ ուշացում է նկատվում»,-հայտնել են լրագրողները։

Միլիարդատիրոջ փաստաբանը չի հավատում պատմության իսկությանը։