Հուլիսի 27-ին Հունաստանի ՌՕՈւ 111-րդ ավիաթեւի պահեստներում պայթած զինամթերքների մեջ ամենաժամանակակից արկերը չէին, որոնք ունի այդ կազմավորումը։ Այս մասին տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով հունական ԶԼՄ-ներին։

Աղբյուրի տվյալներով՝ մասնավորապես այրվել են AGM Maverick հրթիռները («օդ-մակերես» դասի տակտիկական հրթիռ), Stinger զենիթային հրթիռները եւ ռեակտիվ արկեր։

Այն շրջանում, որտեղ այրվել է պահեստը, երկրորդ օրն է՝ մոլեգնում է ուժեղ հրդեհը, ուժեղ քամու պատճառով կրակը պահեստների տարածքից տեղափոխվել է Նեա Անխիալոս օդանավակայան Մագինսիայի շրջանում, չնայած զինվորական ճամբարը պահպանում էին հրշեջ մեքենաները։ Տեղեկացվել է, որ շատ թանկ եւ ժամանակակից զինամթերքները, ինչպիսին են Harm կամ Amraam հրթիռները, չեն տուժել։ Ազգային պաշտպանության նախարարությունը պաշտոնապես չի հաստատել, որ ոչնչացած զինամթերքները AGM Maverick, Stinger եւ անհայտ քանակությամբ այլ հրթիռներ էին։ Կայանի հրամանատարը հրդեհից հետո հեռացվել է պաշտոնից։