Ռուսաստանի տեխնոլոգիական համալսարան-Մոսկվայի ռադիոտեխնիկայի, էլեկտրոնիկայի եւ ավտոնոմիկայի ինստիտուտի (ՌՏՀ ՄՌԷԱԻ) պրոֆեսոր Ռոման Շամինը խորհուրդ է տվել հանել արեւապաշտպան ակնոցները շինության ներսում։ «Лента.ру»-ի հետ զրույցում նա նշել է դրանց ոչ ակնհայտ վտանգի մասին։

Գիտնականը նշել է, որ արեւապաշտպան ակնոցները տարվա շոգ եղանակի անփոփոխ բաղկացուցիչն են։ «Որակյալ, տեխնոլոգիաներին համապատասխան պատրաստված մոդելները իսկապես պաշտպանում են աչքերն ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Սակայն այդ ակնոցները կրել պետք է խելացի ձեւով, որպեսզի առողջությունը չվնասվի»,- ավելացրել է նա։

Լույսի ցանկացած կորեկցիա, որը մենք «ապահովում» ենք մեր աչքերի համար, բռնություն է զգացողության օրգանների հանդեպ, ասել է Շամինը։ Ակնոցների մշտական կրումը կհանգեցնի այն բանին, որ աչքը կհարմարվի լույսի ֆիլտրերին եւ անհամարժեք կդառնա գունային գամման ընկալելու համար։

«Երբեմն գունագեղ լինզաներն անգամ ճանապարհային վթարների պատճառ են դառնում։ Լուսային անկնոցները կարող են խանգարել լուսացույցների եւ այլ կարեւոր նշանների ճիշտ ընկալմանը։ Եթե դուք մեքենա եք վարում, ապա հաստատ խորհուրդ չի տրվում կրել մգացված ակնոցներ։ Անգամ անցորդները կարող են ճիշտ չտեսնել լուսացույցի ազդանշանը»,- ասել է զրուցակիցը։

Մասնագետը նշել է, որ արեւոտ օրերին շատերն ընտրում են ֆոտոխրոմ ակնոցներ աչքերը պաշտպանելու համար։ Դրանց համար ստեղծված ծածկը թույլ է տալիս լինզային փոխել մգացման աստիճանը՝ ուլտրամանուշակագույն ճառագայթների ինտենսիվությունից կախված։ «Բայց այստեղ եւս կան մինուսներ. հրաշք ակնոցների ծառայության ժամկետը մինչեւ հինգ տարի է։ Երբեմն լինզան մգանում կամ բացանում է ոչ համաչափ, ինչը կարող է անհարմարավետություն առաջացնել»,- ավելացրել է նա։ Մասնագետը խորհուրդ է տվել կրել ակնոցներ միայն այն ժամանակ, երբ դա իսկապես անհրաժեշտ է. հանել դրանք փակ տարածությունում եւ պարբերաբար հանգիստ տալ աչքերին երկարատեւ զբոսանքի ժամանակ։