Գինեսի ռեկորդների գիրքը ֆրանսիացի հրշեջ Ջոնաթան Վերոյին վկայական է տվել երկու նոր և չափազանց անսովոր համաշխարհային ռեկորդ սահմանելու համար։ Վերոն 100 մետր մրցավազքը վազել է 17 վայրկյանում և իրականացրել    272,25 մ առավելագույն հեռավորության վազք։ Նրա նվաճման առանձնահատկությունն այն է, որ նա վազել է կրակով բռնկված վիճակում։

Ինչպես բացատրում է Վերոն, կրակն իր կիրքն է։ Բայց նա սիրում է ոչ թե հրկիզել, այլ հանդարտեցնել բոցը, կառավարել այն, դրա համար էլ հրշեջ է աշխատում։ Այս ռեկորդները նա սահմանել էր դեռևս անցած աշնանը, սակայն դրանք գրանցելու համար ժամանակ պահանջվեց։ Հիմա Վերոն երազում է հաջորդ ձեռքբերումների մասին, շատ նոր գաղափարներ ունի։

Մրցավազքից առաջ Վերոն եռաշերտ պաշտպանություն է հագնում։ Առաջինը երկար թևքերով  և տաբատով  ներքնազգեստն է՝ ի հավելումն մաշկի վրա հրակայուն գելի շերտը, տեղեկացնում է Tekhkult-ը։ Երկրորդ շերտը   նույն գելով ներծծված հրակայուն կոմբինեզոնն է։  Դրա վրայից հագնում է հրշեջի սովորական հանդերձանք, ներառյալ սռնապաններն ու  ծանր կոշիկները: Այս ամենով անգամ  վազելն է դժվար, իսկ Վերոն  հրկիզում է իրեն  ու վազում արագություն ու դիմացկունություն ցուցադրելու համար: