Զինված կողոպտիչները երեքշաբթի  Փարիզի կենտրոնում հարձակվել են շվեյցարական Piaget ապրանքանիշի շքեղ ժամացույցների խանութի վրա՝ գողանալով 10-ից 15 միլիոն եվրոյի զարդեր, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Փարիզի դատախազությանը։

Կողոպուտը տեղի է ունեցել օրը ցերեկով,  Վանդոմ  թաղամասի դե լա Պե փողոցում գտնվող խանութում, որտեղ աշխատում են մի քանի ոսկերիչներ, ժամագործներ։ Վերջին տարիներին այս տարածքում մի շարք զինված կողոպուտներ են տեղի ունեցել։

Ընթանում է հետաքննություն, և գործին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ ոստիկանությունը որոնում է երեք կասկածյալի:

Անցյալ տարվա մայիսին զինված գողերը այս թաղամասում թալանել էին Chanel ժամացույցների և ոսկերչական իրերի խանութը և մոտոցիկլետներով փախել։ Վերջին տարիներին կողոպտվել են  նաև Bulgari և Chaumet խանութները։

Piaget-ը շվեյցարական Richemont շքեղ ապրանքների խմբի մեջ է մտնում։