Սաուդյան Արաբիան որոշում է ընդունել մինչև սեպտեմբեր երկարաձգել նավթի արդյունահանման կամավոր կրճատումը օրական 1 միլիոն բարելով։ Այս մասին հայտնում է Saudi Press Agency-ն՝ հղում անելով թագավորության էներգետիկայի նախարարության պաշտոնական աղբյուրին։
Մինչ այս կամավոր կրճատումը հաշվարկվում էր նախ հուլիս ամսվա համար, այնուհետև երկարաձգվեց մինչև օգոստոս։ Միաժամանակ, ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ապագայում արտադրության կրճատումը կարող է երկարաձգվել և ավելացվել։
Սեպտեմբերին, ինչպես նաև հուլիսին և օգոստոսին Սաուդյան Արաբիայի կողմից նավթի արդյունահանման ծավալը, հաշվի առնելով կրճատումը, կկազմի օրական 9 մլն բարել։ Զեկույցում ասվում է, որ օրական 1 մլն բարելի կամավոր կրճատումը հավելում է ավելի վաղ արդյունահանումը օրական 500 հազար բարելով կրճատելու որոշմանը։ Այսպիսով, սեպտեմբերին արտադրության կրճատումների ընդհանուր ծավալը կկազմի օրական 1,5 մլն բարել։
Հունիսի 4-ին Վիեննայում ՕՊԵԿ+-ի նիստից հետո Սաուդյան Արաբիան հայտարարեց հուլիսի համար նավթի արդյունահանումը օրական 1 միլիոն բարելով կամավոր կրճատելու մասին՝ միջոցառման երկարաձգման հնարավորությամբ: Ինչպես տեղեկացնում է գործակալությունը, հավելյալ կրճատումը նախազգուշական միջոց է, որն ուղղված է նավթի շուկայի կայունության և հավասարակշռության պահպանմանը։
Բացի այդ, մայիսին ՕՊԵԿ+-ի մի քանի երկրներ սկսեցին կամավոր կրճատել նավթի արդյունահանումը օրական 1,66 մլն բարել ընդհանուր ծավալով, Սաուդյան Արաբիային բաժին հասավ օրական 500 հազար բարել: Ի սկզբանե այս միջոցը պետք է գործեր մինչև 2023 թվականի վերջը։ Այնուամենայնիվ, ՕՊԵԿ+-ի նիստում բոլոր երկրները, որոնք աջակցեցին կրճատմանը, երկարաձգեցին այն մինչև 2024 թվականի վերջ:




























