Պղնձի գինն ուրբաթ թեթեւակի տատանվում է, գործարքների վրա անդրադառնում են դոլարի արժեքը եւ Չինաստանի տնտեսության վերաբերյալ սպասումները, վկայում են աճուրդների տվյալները։

Պղնձի սեպտեմբերյան ֆյուչերսը Comex բորսայում թանկացել է 0,01 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 3,897 դոլար, րոպեներ առաջ ցուցանիշը նկատելիորեն իջնում էր։

Լոնդոնի մետաղների բորսայում (LME), հինգշաբթի օրվա աճուրդների արդյունքներով, մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, բարձրացել է 1,19 տոկոսով՝ 8 611 դոլար, ալյումինիումինը՝ 0,95 տոկոսով՝ 2 230 դոլար, ցինկինը՝ 0,1 տոկոսով՝ 2 485 դոլար։