Ֆիլիպինների առափնյա պահպանությունը Չինաստանին մեղադրել է իր նավերի վրա ջրցաններով կրակելու և Հարավչինական ծովում դրանք արգելափակելու մեջ, հայտնում է BBC-ն։

Հայտարարության մեջ նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նավը ուղեկցում էր վիճելի Սպրատլի կղզիներից մեկում տեղակայված ֆիլիպինցի զինվորների մատակարարման նավը։

ԱՄՆ-ը դատապարտել է Պեկինի «վտանգավոր գործողությունները»՝ կատարվածի համար մեղադրելով նաև չինական «ծովային ոստիկանությանը»։

Պեկինը հավակնում է գրեթե ողջ Հարավչինական ծովին, ներառյալ Սպրատլի կղզիները, որոնց մասամբ հավակնում են նաև Ֆիլիպինները:

Մրցակցային հավակնություններ  կան նաև Մալայզիայից, Վիետնամից, Բրունեյից և Թայվանից:

Հարավչինական ծովը ներկայումս աշխարհի ամենաթեժ կետերից մեկն է, հատկապես,  վերջին տարիներին ԱՄՆ-ի և Չինաստանի միջև լարվածության մեծացման պայմաններում։

Ջրային ուղիներով նաև տարեկան 5 տրիլիոն դոլար արժողությամբ համաշխարհային առևտուր է իրականացվում, ինչը մտահոգություն է առաջացնում, որ Պեկինի աճող ներկայությունը կարող է սահմանափակել առևտուրը: