Ֆիլիպինները երկուշաբթի, Հարավչինական ծովում ֆիլիպինյան նավերի դեմ չինական ափամերձ պահպանության ջրնետների օգտագործման պատճառով, կանչել է Չինաստանի դեսպանին, տեղեկացրել է երկրի նախագահ Ֆերդինանդ Մարկոսը, հայտնել է AFP-ն։
Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը, երբ ֆիլիպինյան ափամերձ պահպանությունն ուղեկցում էր չարթերային նավերին, որոնք պարեն, ջուր վառելիք եւ այլ բեռներ էին տեղափոխում Սփրատլի կղզիներում տեղակայված ֆիլիպինցի զինծառայողների համար։
Պեկինը հավակնում է Հարավչինական ծովի գրեթե ամբողջ ջրավազանին, որով ամեն տարի անցնում են տրիլիոնավոր դոլարի արժողության բեռներ։
Ֆիլիպինցի զինծառայողները եւ ափամերձ պահպանությունը մեղադրել է Չինաստանի ափամերձ պահպանությանը միջազգային իրավունքը խախտելու մեջ, երբ նա արգելափակել եւ ջրնետներից գնդակոծել է պաշարների համալրման առաքելությունը, ինչը թույլ չի տվել չարթերային նավերից ոչ մեկին հասնել առափնյա հատված։
«Մեր արտաքին գործերի նախարարն այսօր կանչել է դեսպան Հուանգին եւ նրան բանավոր նոտա ներկայացրել, ներառյալ լուսանկարները, տեսանյութն այն մասին, թե ինչ է տեղի ունեցել, եւ մենք սպասում ենք նրանց պատասխանին»,- ասել է Մարկոսը լրագրողներին։





























