Իսրայելը եւ Սաուդյան Արաբիան կխորացնեն տնտեսական եւ գործնական հարաբերությունները, անգամ եթե պաշտոնապես չճանաչեն միմյանց, կարծում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
Իսրայելի վարչապետը Bloomberg գործակալությանը հայտնել է, որ ինքը վստահ է, որ իրեն կհաջողվի սաուդցիների հետ համաձայնագիր կնքել, որի համաձայն՝ երկրները կունենան պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ։
Նրա խոսքով՝ առանց այդ էլ իրենք կարող են «տնտեսական միջանցք» կառուցել Արաբական թերակղզուց մինչեւ Եվրոպա, որը կներառի էներգետիկան, տրանսպորտը եւ հաղորդակցային տեխնոլոգիաները։
«Մենք պատրաստվում ենք իրականացնել դա,- ասել է նա կիրակի Երուսաղեմում տված հարցազրույցում։- Ես կարծում եմ, որ մենք դա կհասկանանք անկախ նրանից՝ կհասնե՞նք արդյոք խաղաղության, թե՞ ոչ»։
Գործակալությունը նշել է, որ հայտնի չէ, թե արդյոք Սաուդյան Արաբիան կհամաձայնի Իսրայելի հետ շատ ավելի խոր կապերի։





























