Թուրքիայի արևմուտքում պայթյուն է որոտացել։ Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ պայթյուն է որոտացել Թեքիրդաղ նահանգում։

Միջադեպը տեղի է ունեցել քիմիական գործարանում։

Հիշեցնենք, որ սա մեկ օրվա ընթացքում երկրորդ պայթյունն է Թուրքիայում։ Ավելի վաղ պայթյուն էր որոտացել նաև Դերինջե նավահանգստում հացահատիկը նավի վրա բեռնելիս։