ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն աշխատում է Ուկրաինայի համար լրացուցիչ ֆինանսավորման դիմումի վրա, որը, հավանաբար, պատրաստ կլինի Կոնգրեսի քննարկմանը մինչև այս աշնանը, երկուշաբթի ասել է բանակի ձեռքբերման բաժնի պետ Դագ Բուշը, հաղորդում է CNN-ը։

«Ես կարծում եմ, որ մենք շատ լուրջ փաստարկներ կունենանք, և մենք հույս ունենք ստանալ Կոնգրեսի աջակցությունը՝ շարունակելու ֆինանսավորումը, մասնավորապես՝ մեծացնել զինամթերքի արտադրությունը և զինամթերքի գնումները՝ Ուկրաինային աջակցելու համար», - հավելել է նա։