Դիվանագիտությունը Նիգերում իրավիճակի կարգավորման լավագույն միջոցն է, ֆրանսիական RFI ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

«Կասկած չկա, որ դիվանագիտությունն այս իրավիճակը կարգավորելու լավագույն միջոցն է», - ասել է Բլինկենը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն աջակցում է Արևմտյան Աֆրիկայի առաջնորդների նախաձեռնությունը՝ հինգշաբթի օրը գագաթնաժողով անցկացնել՝ քննարկելու Նիգերի իրավիճակը։

ԸՆդ որում, նա հրաժարվել է մեկնաբանել Նիգերից ամերիկացի զինվորների հնարավոր դուրսբերումը։

Ավելի վաղ Նիգերի պուտչիստների հետ բանակցություններ էր վարել պետքարտուղարի առաջին տեղակալի պաշտոնակատար Վիկտորյա Նուլանդը։

Հինգշաբթի օրը Արևմտյան Աֆրիկայի երկրները կհանդիպեն՝ քննարկելու Նիգերի ճգնաժամը: