Լեհաստանի պաշտպանության նախարարությունը համաձայնել է լրացուցիչ զորքեր մտցնել Բելառուսի հետ սահման՝ սահմանապահ ծառայության դիմումով, հայտնում է PAP պետական լրատվական գործակալությունը։
Լեհաստանի սահմանապահ ծառայությունը դիմել է պաշտպանության նախարարությանը՝ սահման լրացուցիչ 1000 զինվոր ուղարկելու համար, երկուշաբթի օրը հայտնել է ներքին գործերի փոխնախարարը՝ սահմանն ապօրինի հատելու փորձերի աճի ֆոնին:
Լեհաստանը Բելառուսի հետ սահմանին պարիսպ է կառուցել՝ հագեցած էլեկտրոնային պաշտպանությամբ։
Լեհական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ «վերջին շաբաթներին սահմանի մոտ հայտնվել են «Վագներ» ՊՄԿ-ի զինվորներ, որոնք, ըստ վարչապետ Մատեուշ Մորավիեցկիի, նպատակ ունեն ապակայունացնել իրավիճակը ՆԱՏՕ-ի արևելյան թևում»։





























