Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատը սկսել է քննարկել վարչապետ Նարենդրա Մոդիի կառավարությանը ընդդիմադիր կուսակցությունների կողմից ներկայացված անվստահության քվեի հարցը։ Խորհրդարանի ստորին պալատն այսօր պետք է սկսի անվստահություն հայտնելու վերաբերյալ քննարկումները, տեղեկացնում է All India Radio-ն:

Անվստահության քվեի շուրջ քննարկումները կտևեն երկու օր, որից հետո՝ հինգշաբթի, պատգամավորները կքվեարկեն առաջարկի շուրջ։ Անվստահություն հայտնելու առաջարկը ներկայացրել է ստորին պալատում ընդդիմադիր Հնդկական ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Գաուրավ Գոգոյը, գրում է Սինհուան։ Հուլիսի 26-ին ստորին պալատի խոսնակ Օմ Բիրլան հավանություն է տվել քննարկմանը։