Թաիլանդի թագավորի՝ Մահա Վաջիրալոնգկորնի երկրորդ որդին անսպասելի այցելել է երկիր, այցը առաջինն է գրեթե երեսուն տարվա ընթացքում, նրա վերադարձը թագավորությունում զարմացրել է շատերին, տեղեկացրել է CNN-ը։

42-ամյա Վաչարաեսորն Վիվաչարավոնգսեն, որն ապրում եւ աշխատում է Միացյալ Նահանգներում, երեքշաբթի Բանգկոկում այցելել է սակավ ունեւոր ընտանիքների երեխաների մանկապարտեզ։

Վաչարաեսորնը 71-ամյա թագավորի եւ նրա երկրորդ կնոջ՝ Յուվադհիդա Պոլպրասերտի, որի հետ նա ամուսնացել է 1994թ. եւ ավելի ուշ ամուսնալուծվել է, չորս որդիներից երկրորդն է։

Վաչարաեսորնը, նրա մայրը եւ եղբայրներն ու քույրերը ամուսնալուծությունից հետո բաժանվել են իրարից, եւ նա պաշտոնական թագավորական տիտղոս չունի։

Թագավորն ակնհայտ ժառանգորդ չունի։

Վաջիրալոնգկորնը, որը ծնվել է 1952թ., գահ է բարձրացել 2016թ. հոր՝ թագավոր Պումիպոն Ադուկյադետի մահվանից հետո, որը կառավարել է յոթ տասնամյակ։