Էկվադորի նախագահի թեկնածու Ֆերնանդո Վիլյավիսենսիոն սպանվել է մայրաքաղաք Կիտոյում նախընտրական հանրահավաքից հետո: Այս մասին գրում է El Universo-ն։
«Նախագահի թեկնածու Ֆերնանդո Վիլյավիսենսիո Վալենսիան սպանվել է գլխին արձակված երեք կրակոցից, չորեքշաբթի Կիտոյում տեղի ունեցած հանրահավաքից հետո», - ասվում է հաղորդագրությունում:
Քաղաքական գործչի մահը հաստատել է անձամբ նախագահ Գիլերմո Լասսոն։
Թերթի տեղեկություններով՝ եւս ութ մարդ վիրավորվել է։ Նրանցից յոթը հոսպիտալացվել են։ Դատախազությունը հայտնել է, որ կասկածյալը մահացել է հրազենային վնասվածքներից։
Վերջին հարցումներով՝ Վիլյավիսենսիոն բավարար ձայներ չէր հավաքել նախագահի ընտրություններում հաղթելու համար։
Էկվադորում ընտրությունները տեղի կունենան օգոստոսի 20-ին։





























