Բելառուսին սահմանակից Ուկրաինայի Ռիվնե շրջանում «անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակումից հետո» նավթի պահեստ է ավերվել, տելեգրամյան ալիքում հայտնել է տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Վիտալի Կովալը։

Նախնական տվյալներով՝ զոհեր և վիրավորներ չկան։ Տեղում աշխատում է 45 փրկարարներ, իրավապահներ և 14 տեխնիկա, այդ թվում՝ հրշեջ գնացք։

Կովալի խոսքով՝ քիմիական և ճառագայթային ֆոնը նորմալ է։ Բնակիչները չեն տարհանվի։