Էկվադորի նախագահ Գիլերմո Լասոն արտակարգ դրություն է հայտարարել երկրի ողջ տարածքում նախագահի թեկնածու Ֆերնանդո Վիլյավիսենսիոյի սպանությունից հետո, հայտնում է ՌԻԱ-Նովոստին։
Ժողովրդին ուղղված ուղերձում նա հայտարարել է, որ զինված ուժերը մոբիլիզացված են ողջ երկրում՝ երաշխավորելու քաղաքացիների անվտանգությունը, երկրի անդորրը և ազատ ու ժողովրդավարական ընտրությունների անցկացումը։ Երկրում նաև եռօրյա համազգային սուգ է հայտարարվել։
Էկվադորի ղեկավարը հաստատել է, որ ընտրությունները կանցկացվեն օգոստոսի 20-ին, ինչպես նախատեսված էր։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Վիլյավիսենսիոն սպանվել էր Կիտոյում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ։ Էկվադորի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ Վիլյավիսենսիոն մահացել է հրազենային վնասվածքներից։





























