ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կտրուկ է պատասխանել Fox News-ի թղթակցի այն հարցին, թե ինչու է ամերիկացի առաջնորդը խոսել իր որդու՝ Հանթերի բիզնես գործընկերների հետ։
Ինչպես տեղեկացնում է The Times-ը, լրագրող Փիթեր Դուսին Նյու Մեքսիկոյում մամուլի ասուլիսի ժամանակ Բայդենին հարցրել է Հանթերի նախկին բիզնես գործընկեր Դևոն Արչերի մասին։ Նա պնդել է, որ ականատես է եղել, թե ինչպես է Բայդենը, լինելով փոխնախագահ, շփվում պոտենցիալ գործընկերների հետ:
«Ես երբեք որևէ մեկի հետ չեմ խոսել բիզնեսի մասին և գիտեի, որ դուք զզվելի հարց կտաք», - մեկնաբանել է Բայդենը: Լրագրողի այն հարցին, թե ինչու է դա «զզվելի», Բայդենը պատասխանել է, որ դա «սուտ է»:
2019 թվականին Բայդենը նույն լրագրողին ասել էր, որ երբեք Հանթերի հետ չի քննարկել նրա արտասահմանյան բիզնես գործարքները: Ավելի ուշ Ներկայացուցիչների պալատի վերահսկիչ հանձնաժողովը հայտարարեց, որ նման հաղորդակցության ապացույցներ ունի:
Ավելի վաղ Սենատոր Ջոշ Հոուլիի հասարակայնության հետ կապերի տնօրեն Էբիգեյլ Մարոնը նամակագրություն էր հրապարակել, որում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդին՝ Հանթերը, դժգոհում է, որ հորն է ուղարկում է իր վաստակած գումարի կեսը։ Խոսքը այն հաղորդագրությունների մասին է, որոնք, այժմ ՀԴԲ-ում գտնվող նոութբուքից, Հանթերը 2019 թվականին ուղարկել է իր դստերը՝ Նաոմիին։





























