Իրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանին՝ վճռական բողոք հայտնելու Իրանի գործերին միջամտելու մասին նրա խոսքերի դեմ։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։
«Իրանում լրագրողների ազգային օրը սոցիալական ցանցերից մեկի կայքում Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Սայմոն Շերկլիֆի վիրավորական արտահայտությունների հրապարակումից հետո, չորեքշաբթի երեկոյան Արևմտյան Եվրոպայի հարցերով գլխավոր տնօրենը նրան հրավիրել է արտաքին գործերի նախարարություն»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Հանդիպմանը Իրանի արտաքին գործերի նախարարությունը խստորեն բողոքել է նրա խոսքերի դեմ, որոնք արվել են սովորական դիվանագիտական կանոններից դուրս։
Իրանի արտգործնախարարության Արևմտյան Եվրոպայի հարցերով գլխավոր տնօրենն ասել է Մեծ Բրիտանիայի դեսպանին, որ «չմտածված, անպատասխանատու և դիվանագիտական կանոնների շրջանակներից դուրս գործողությունները ներքին գործերին միջամտելու վառ օրինակներ են և անընդունելի են»։
Իրանցի դիվանագետը նաև մատնանշել է խոսքի ազատության պատրվակով լոնդոնյան որոշ լրատվամիջոցների կործանարար գործողությունները Իրանի Իսլամական Հանրապետության դեմ՝ Շերքլիֆին ասելով, որ Մեծ Բրիտանիան Իրանի ժողովրդի հանդեպ վարքի իր ծառայական ցուցակով, ի վիճակի չէ մեկնաբանել Իրանի Իսլամական Հանրապետությունը:
Նա նշել է նաև, որ Իրանը, որպես ուժեղ երկիր, թույլ չի տա, որ իր ինքնիշխանությունն անտեսվի ինչ-ինչ չմտածված գործողություններով։





























