Չինաստանն իր տնտեսական խնդիրների պատճառով «դանդաղ գործողության ռումբ» է։ Այս մասին, ինչպես տեղեկացրել է ՌԲԿ-ն, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ նշելով, որ Պեկինը փորձանքի մեջ է թույլ աճի պատճառով։
«Նրանք որոշ խնդիրներ ունեն։ Դա լավ չէ, որովհետեւ, երբ վատ մարդկանց մոտ խնդիրներ են առաջանում, նրանք վատ արարքներ են կատարում»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Բայդենը նշել է, որ Չինաստանի տնտեսության աճը դանդաղել է, իսկ թոշակի տարիքի մարդկանց թիվը գերազանցում է աշխատունակ մարդկանց թիվը։
Օգոստոսի սկզբին Բայդենը հրամանագիր է ստորագրել, որը թույլ կտա ԱՄՆ ֆինանսների նախարարությանն արգելել կամ սահմանափակել ամերիկյան ներդրումները Չինաստան, զգայուն տեխնոլոգիաների ոլորտում։ Բայդենի որոշումն ուղղված է այն բանին, որ ամերիկյան փորձը եւ կապիտալը չօգնեն Պեկինին մշակել տեխնոլոգիաներ, որոնք կարող են աջակցել նրա ռազմական արդիականացմանը եւ խարխլել ԱՄՆ ազգային անվտանգությունը, բացատրել են Սպիտակ տանը։





























