Ուկրաինայում արգելված Կոմկուսի նախկին ղեկավար Պյոտր Սիմոնենկոյին ներկայացվել են մեղադրանքներ Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով, այդ թվում իշխանությունը զավթելու կոչերի եւ Ռուսաստանի հատուկ գործողությանն աջակցելու համար։

Ինչպես նշվել է Ուկրաինայի Անվտանգոության ծառայության Թելեգրամ-ալիքում, Սիմոնենկոն անցած տարի «անձամբ հանդիպել, իսկ հետո Կիեւի մարզում սեփական տանն ապաստան է տվել» ռուս հատուկջոկատայինների եւ դիմել է Ռուսաստանի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարությանը ՌԴ տեղափոխվելու հետ կապված։ Ռուսաստան գալով՝ Սիմոնենկոն նշանակվել է Ռուսաստանի Կոմկուսին ենթակա միավորման փոխնախագահ։ Դրանից հետո նա, իբր, սկսել է «հրապարակային  արշավ»՝ ի պաշտպանություն Մոսկվայի քաղաքականության, եւ մասնակցել է տարբեր միջոցառումների։