Ադրբեջանի գործողությունները խիստ հակասում են այն ամենին, ինչին հասել է Եվրոպան Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո։ Այս մասին X-ում (նախկին Թվիթեր) գրել է ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը։
«Ցավալի է, որ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունը կոպտորեն խախտում է ԵԽ կանոնադրությունն ու արժեքները։ Ադրբեջանը պետք է հրաժարվի ուժի եւ հարկադրանքի կիրառումից, հարգի Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքները, հանի շրջափակումը»,- նշել է նա։
Azerbaijani actions stand in stark contrast with what #Europe achieved after WW2.
— Arman Khachatryan (@armkhach) August 10, 2023
Deplorable that the Council of Europe member state grossly violates @coe statute&its values. AZ should
- renounce use of force and coercion
- repect human rights of NK people
- lift the blockade. https://t.co/5jmG36f5CJ





























