Ռումինիան պատրաստ է 6,5 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր կնքել իր օդուժն ամերիկյան F-35 կործանիչներով զինելու համար, հաղորդում է Bloomberg News-ը։
Գործակալության տվյալներով՝ սա Ռումինիայի համար մինչ օրս ամենախոշոր նման գործարքն է, որը կնքվել է այն ժամանակ, երբ սահմանից այն կողմ Ռուսաստանն ու Ուկրաինան պատերազմում են։
Պաշտպանության նախարար Էնջել Թայլվերը հայտարարել է, որ կառավարությունը սպասում է 32 Lockheed Martin կործանիչ գնելու մասին գործարքի վերաբերյալ խորհրդարանի հաստատմանը, գրում է Ամերիկայի ձայնը։
Փաթեթը պետք է ներառի նաև զինամթերք, լոգիստիկ սարքավորումներ և տրանսպորտային միջոցների շահագործման ուսուցում:
Bloomberg News-ը նշել է նախարարի խոսքերն այն մասին, որ կործանիչները պետք է Ռումինիայի օդուժի մաս կազմեն 2030 թվականից։
«Վերջին մի քանի շաբաթների ընթացքում պատերազմը բառացիորեն մեր դռների մոտ է եղել», - ասել է Թիլվերը Bloomberg News-ին ուղղված նամակում՝ մատնանշելով Ռուսաստանի ավելի շատ հարձակումները Դանուբի նավահանգիստների վրա՝ Ռումինիայի արևելյան սահմանի մոտ:
«Մենք ոչ մի կերպ չենք անտեսում այդ ռիսկերը», - ավելացրեց նա:





























