Զապորոժիեի ԱԷԿ չորրորդ էներգաբլոկում տեղի է ունեցել միջադեպ ջրի արտահոսքի հետ կապված։ Ռադիոլոգիական արտանետում չի եղել։

Այս մասին տեղեկացրել է РБК-Украина-ն՝ հղում կատարելով «Энергоатом»-ին։

Հաջորդ երեք օրերի ընթացքում  «օկուպանտները» նախատեսում են ԶԱԷԿ վեցերորդ բլոկում հերթական խախտումը կատարել։

«Ռոսատոմի» ոչ լեգիտիմ ղեկավարությունը հետեւողականորեն շարքից հանում է զավթված կայանի բլոկները։ Եվ այս հանցագործությունը, միտումնավոր վնասելով չորրորդ էներգաբլոկի սարքավորումները, հանգեցնելով ջրի արտահոսքի, առաջին կոնտուրի թանկարժեք սարքավորման վնասման, կհետաքննվի»,- ընդգծել է «Էներգոատոմի» նախագահ Պյոտր Կոտինը։

Նա նաեւ տեղեկացրել է, որ կապի 750 կՎ բարձրավոլտ գիծը նորոգվել է, եւ ԶԱԷԿ-ը միացվել է սնուցման հիմնական գծին։

«Զապորոժիեի ԱԷԿ հետագա օկուպացիան Ռուսաստանի կողմից, կայանի կառավարումը ոչ լեգիտիմ եւ չպատրաստված ռաշիստական ղեկավարության կողմից, որը ոչ մի պատասխանատվություն չի կրում օբյեկտի միջուկային եւ ռադիացիոն անվտանգության համար, մշտապես ԶԱԷԿ-ը մոտեցնում է աղետի։ Միջուկային եւ ռադիացիոն աղետը կանգնեցնել կարելի է միայն կայանի վերահսկողությունն օրինական օպերատորին՝ «Էներգոատոմին» վերադարձնելով»,- նշվել է հաղորդագրությունում։