Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնանկ է արել բոլոր տարածաշրջանային զինվորական կոմիսարներին, հայտնում է УНИАН-ը։
Նա հայտարարել է, որ այս համակարգը պետք է ղեկավարեն մարդիկ, ովքեր հստակ գիտեն, թե ինչ է պատերազմը, և ինչու է պատերազմի ժամանակ ցինիզմն ու կաշառքը դավաճանություն։
«Մյուս կողմից, այն զինվորներին, ովքեր անցել են ճակատով կամ չեն կարող լինել խրամատներում, քանի որ կորցրել են առողջությունը, կորցրել են վերջույթները, բայց պահպանել են իրենց արժանապատվությունը և չունեն ցինիզմ, նրանց կարելի է վստահել այս համակարգի համալրումը»,- ասել է Զելենսկին։
Նա հավելեց, որ զինկոմիսարիատների պետերի նկատմամբ, ընդհանուր առմամբ, արդեն կա 112 քրեական գործ և 33 կասկածանք։
Մարզային զինկոմիսարների պաշտոններում նշանակվել են մարտական գործողություններին մասնակցած սպաները։ Նախագահը նման որոշում է կայացրել Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստի արդյունքներով։





























