Ավստրալիայի զինված ուժերն այժմ կկարողանան գործել Ճապոնիայում, քանի որ ուժի մեջ է մտել երկու երկրների միջև պաշտպանական համաձայնագիրը, տեղեկացնում է  Australian Associated Press-ը:

Պայմանագրի համաձայն, ճապոնական F-35 կործանիչները կտեղակայվեն Տինդալի RAAF ավիաբազայում՝ Դարվինի մոտ, իսկ ավստրալիական F-35-ները Ճապոնիա կուղարկվեն սեպտեմբերի սկզբին:

Ըստ համաձայնագրի, երկու երկրները կմասնակցեն համատեղ զորավարժությունների, իսկ «Յամա Սակուրա» զորավարժությունները նախատեսվում է անցկացնել Ճապոնիայում տարեվերջին։

Սա զորքերի տեղակայման առաջին համաձայնագիրն է, որը Ճապոնիան կնքել է մեկ այլ երկրի հետ՝ ԱՄՆ-ի հետ ավելի քան 60 տարի առաջ ստորագրված համաձայնագրից  բացի: