Մինչև 2023 թվականի վերջ գերմանական Rheinmetall պաշտպանական ընկերությունը Գերմանիայի կառավարության հանձնարարությամբ  Luna New Generation օդային հետախուզության անօդաչու համակարգ կտրամադրի Ուկրաինայի զինված ուժերին, գրում է Bild am Sonntag-ը՝ հղում անելով սեփական աղբյուրին։

Զինամթերքի նոր փաթեթը բաղկացած է ցամաքային կառավարման կայանից՝ մի քանի անօդաչու թռչող սարքերով, մեկնարկային կատապուլտից և ռազմական բեռնատարներից:

«Rheinmetall-ի նոր Luna-ն ամբողջովին նոր անօդաչու համակարգ է, որը գերազանցում է նախորդ մոդելը շահագործման  բոլոր կարևոր բնութագրերով: Բացի  հետախուզական համակարգ օգտագործելուց, դրանք կարող են նաև  LTE ցանց ապահովել, գաղտնալսել կամ խափանել կապը»,- գրում է գերմանական լրատվամիջոցը։