Չինաստանի մայրցամաքային մասն իր խիստ առարկությունն է հայտնում Լայ Ցինդեի ԱՄՆ մեկնելուն ցանկացած պատրվակով կամ ձևով, կիրակի հայտարարել է Չինաստանի Պետխորհրդի Թայվանի գործերի գրասենյակի խոսնակ Չժու Ֆենլյանը՝ մեկնաբանելով «տարանցիկ կանգառի նպատակով» Լայ Ցինդեի՝ Նյու Յորք ժամանելը, տեղեկացնում է Սինհուան։
Չժու Ֆենլյանն իր խիստ առարկությունն է հայտնել «Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից «Թայվանի անկախության» ձգտող անջատականներին և նրանց անջատողական գործունեության ցանկացած ձևի համաձայնության և աջակցության դեմ»:
Չժու Ֆենլյանն ասել է, որ Լայ Ցինդեն «համառորեն հավատարիմ է «Թայվանի անկախության» անջատողական դիրքորոշմանը և իրեն անվանում է «Թայվանի անկախության պրագմատիկ աշխատող»:
Ըստ Չժու Ֆենլյանի՝ «տարանցիկ կանգառը» որպես պատրվակ օգտագործելով՝ Լայ Ցինդեն «վաճառում է Թայվանը և ընտրություններում անձնական շահ հետապնդում, ինչը, ի վերջո, կվնասի Թայվանի ժողովրդի շահերին և կխաթարի խաղաղությունն ու կայունությունը Թայվանի նեղուցի տարածաշրջանում»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել Թայվանի փոխնախագահ Ուիլյամ Լայ Ցինդեի՝ Պարագվայում տարանցիկ կանգառով ԱՄՆ կատարած այցի մասին։
Լայի մեկնելու նախաշեմին Թայվանը փորձեց նվազեցնել այդ ուղևորության նշանակությունը, իսկ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Ջեֆ Լյուն հայտարարեց, որ «առանձնահատուկ բան չկա» փոխնախագահների ԱՄՆ կատարած այցերի մեջ, որոնք մինչ այժմ եղել են 11 անգամ:
«Չինաստանը պատճառ չունի չափազանց սուր արձագանքելու կամ իրավիճակը սրելու համար հնարավորությունից օգտվելու համար», - ասել է Լյուն այս շաբաթ լրագրողների հետ ճեպազրույցում ՝ հավելելով, որ Լայը ճանապարհորդում է որպես փոխնախագահ, ոչ թե նախագահի թեկնածու:
Չինաստանն ավանդաբար կտրուկ է արձագանքում ԱՄՆ-ի և Թայվանի պաշտոնյաների փոխայցելություններին, որը պաշտոնապես չինական նահանգ է։ Սակայն կղզին ձգտում է անկախ պետության կարգավիճակի։





























